A
A
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 20-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: