Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Ոստիկանությունը մանրախնդրություններով փորձ է կատարում խոչընդոտել․ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմը անցնում է մանրախնդրության բոլոր սահմանները։ 

Ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացնում Ազգային֊ժողովրդավարական բևեռի այսօրվա հանրահավաքի մասին իրազեկող ավտոերթի մասնակիցների նկատմամբ։

Ավտոերթը ձախողելու հատուկ նպատակով ոստիկանները տարաբնույթ պատրվակներով երթից հանում են ավտոմեքենաները և տանում տուգանային հրապարակ։

Մեր հայրենակիցներին կոչ ենք անում առհասարակ անտեսել տապալվող ռեժիմի ջղաձգումները և էլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքներին, երթերին և այլ միջոցառումներին։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ»։