Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Անվճար բուժօգնություն արցախցիներին (տեսանյութ)

Հայաստան ժամանակավոր տեղափոխված 8300 արցախցի շուրջ 87 բժշկական կազմակերպությունում ստացել է հիվանդանոցային բուժօգնություն և շուրջ 195-ում օգտվել է առողջության առաջնային պահպանման ծառայություններից: Նշված կազմակերպությունները պետական բյուջեից ստացել են շուրջ 1մլրդ 200մլն դրամի չափով փոխհատուցում: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Արցախի գրանցում և ժամանակավոր գտնվում են Հայաստանում, ունեն պետական պատվերից օգտվելու լայն հնարավորություն:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։