Բացել լրահոսը Փակել լրահոսը
նախարարություն1
A A
Պաշտոնական

Աշխատավարձերի վճարների ուշացումը տեխնիկական խնդիրների պատճառով է․ Առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է․

«Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք`  առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 

2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: 

Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանասական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում ` «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- գրված է հաղորդագրության մեջ: