Բացել լրահոսը Փակել լրահոսը
HUIAhOpPGvjIh9J9
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանն անգամ իր ֆրակցիայի վրա իշխանություն չունի, ուր մնաց երկրում ունենա․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Շատ ուրախ եմ, որ մենք վաղուց միայնակ չենք ընդդիմության խրամատներում, ես շատ տխուր եմ, որ դրա պատճառը սկզբից Նիկոլ  Փաշինյանի միահեծան քաղաքականությունն էր՝ իշխանազավթումը բոլոր ուղղություններով, խոսքը գնում է 2018-19թթ․ մասին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։ Նա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում էր, որտեղ   պետք է  տեղի ունենա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը։  

Աշոտյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններիր մասին խոսք գնալ չի կարող․ «Մենք դեռ դեկտեմբերին հայտարարեցինք, որ Ն․Փաշինյանի հետ որևէ քաղաքաքական գործընթացի մեջ չենք մտնելու ու նա հետ քաշվեց։ Հիմա նորից է խոսում արտահերթի մասին։Այս կեղծ օրակարգը պարզապես դարձել է ՆՓաշինյանի համար հանրային դիսկուրսում արհեստական ինչ-որ բան»․- ասաց նա։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Ն․Փաշինյանը  հիմա չի գնում արտահերթ ընտրությունների, որովհետև անգամ  ԱԺ իր խմբակցության վրա իշխանություն չունի․ «Նա վստահ չէ, որ եթե հրաժարական տա, ուրիշին չեն ընտրի։ Նա անգամ իր ֆրակցիայի վրա իշխանություն չունի, ուր մնաց երկրում ունենա։ Սա ակնհայտ է»,-նշում է Ա․Աշոտյանը։

«Եթե ընդդիմությունը բռունցք պահեց, ոնց պահեց դեկտեմբեր-հունվարին, ես վստահ եմ, արտահերթ ընտրությունները Փաշինյանի օրակարգով չեն ընթանալու»,-ասաց նա։