Բացել լրահոսը Փակել լրահոսը
162209908_1122624914877715_534155137830058377_n
A A
Քաղաքականություն

Պատվաստումից դեռ Հայաստանում արտառոց դեպք չի գրանցվել․ նախարար (տեսանյութ)

«Մեզ մոտ  պատվաստումներն արդեն իսկ սկսվել են և մենք իրականացնում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ։ Դեռ փոքր քանակով, բայց արդեն սկսվել է»,- այսօր լրագրողներին հայտնել է  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Այս պահին պատվաստումներն իրականացվում են մեկ տեսակի պատվաստանյութով՝ «Սպուտնիկ V»-ով․ «Նախարարությունը մշտադիտարկում է անում և կապի մեջ է այն անձանց հետ, ովքեր պատվաստվել են։ Իրականացվում է հետպատվաստային հսկողություն և մենք որևէ արտառոց դեպք՝ սուր, կողմնակի երևույթ չենք գրանցել»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ-ն այս պահին չունի AstraZeneca պատվաստանյութ, սակայն բանակցությունները շարունակվում են։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն ուշադիր կերպով հետևում է միջազգային կառույցների մասնագիտական գնահատականներին և երբ որ լինի այդ  գնահատականը, ապացուցվի պատճառահետևանքային կապը, մենք ինքներս էլ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները հետագա բանակցությունների ընթացքը տեսնելու համար։


«Մի շարք երկրներ ժամանակավորապես կասեցրել են AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակների պատվաստումները, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք դրանից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապված են պատվաստանյութի հետ՝ թե ոչ»,- ասաց  նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում կորոնավիրուսի թվերի աճ է գրանցվում։ Այսօր գրանցվել 1024 նոր դեպք։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ քովիդ սպասարկող հիվանդանոցների թիվը 12-ն է, սակայն ըստ անհրաժեշտության դրանք ավելացվում են։