Բացել լրահոսը Փակել լրահոսը
162398827_1713334705506261_6728937328488810590_o
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: