Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

23-ամյա տղամարդը վարձակալած բնակարանի հեռուստացույցը գողացել և վաճառել է (տեսանյութ)

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։ Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել և վաճառել։ Նույն եղանակով հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր և Կենտրոն վարչական տարածքներից էր գողություն արել. Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակարանից հեռուստացույց էր գողացել, իսկ Դեմիրճյան փողոցի մի բնակարանից՝ կենցաղային տեխնիկա։

Հարուցվել է քրեական գործ։ 23-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նա կալանավորվել է։

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։