Բացել լրահոսը Փակել լրահոսը
161957972_4205959086105201_4593477242597939007_n
A A
Պաշտոնական

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել

Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։

Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։

Արցախի ԱԻՊԾ-ն նշում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։