Բացել լրահոսը Փակել լրահոսը
209122
A A
Պաշտոնական

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։ Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։