Բացել լրահոսը Փակել լրահոսը
korona
A A
Պաշտոնական

Ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները COVID-19-ի պայմաններում

Մարդու իրավունքների աշխատակազմից ներկայացնում են վիճակագրություն ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքները Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում.
 
1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,
2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,
3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:
Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները.
Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա:
 
Возможно, это изображение (текст «000 Covid-19 cases in Armenia in 2020 Pre-war period Post-war period 1000 20-Jan-2020 10-Mar-2020 29-Apr 2020 18-Jun-2020 2020 26-Sep-2020 15-Nov-2020 4-Jan-2021»)