Բացել լրահոսը Փակել լրահոսը
zvartnoc
A A
Պաշտոնական

Տիգրան Խ․-ն «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանություն

Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։
 
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Տիգրան Խ-ն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է։