Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիշխանությունը պահպանվեց

Սպորտ

«Սեւանա լիճ-2010» շախմատի միջազգային մրցաշարում չորրորդ տուրից հետո կրկին երկիշխանություն է:

Մրցաշարի առաջատարներից Արմեն Փաշիկյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան` խաղաղ դաշն կնքելով հնդիկ գրոսմայստեր Գոպալի հետ, իսկ ահա նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին:

Սակայն Արմեն Փաշիկյանը միանձնյա առաջատար չմնաց, քանի որ մեր շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանն այս տուրում հաղթեց Սլովենիայի ներկայացուցիչ Լուկա Լենիչին եւ վաստակած միավորներով` 3, հավասարվեց Արմեն Փաշիկյանին: 3-4-րդ տեղերը 2,5-ական միավորներով զբաղեցնում են Ռոբերտ Հովհաննիսյանը եւ ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովը:

5-րդ տուրում Արմեն Փաշիկյանը սպիտակներով կհանդիպի հենց Մատլյակովը հետ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի շախմատիստ Պավել Պոնկրատովը: