A
A
ՍԱՏՄ-ն կաջակցի Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի միջոցառումներին
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և Պարենի համաշխարհային ծրագրի քաղաքականության պատասխանատու Այվորի Հակեթ Էվանսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը կարևորել է համատեղ համագործակցությունը։ Քննարկվել են Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումները, որոնց կապակցությամբ Տեսչական մարմինը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նախատեսվող աշխատանքներին: