Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմ ընկալմամբ` ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի 9 դատավորները ոչ լեգիմ են։ Այս մասին Վարչական դատարանում «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, ով վարչական դատարան է դիմել և վիճարկում է Արման Դիլանյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման լեգիտիմությունը, ինչպես նաև, որպես դրա հետևանք՝ Դիլանյանի կողմից` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշման օրինականությունը։

«Սահմանադրական փոփոխություններով մեր պատգամավորները այնպիսի մի ձևակերպում են տվել, որտեղ գրված է՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվում են, իմպերատիվ նորմ է, որը վերաբերում է ՍԴ բոլոր նախագահներին, ըստ սրա՝ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ չէ»։

Ղազարյանը նաև հայտնում է՝ Դիլանյանի ընտրության ժամանակ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը քվեարկել են բաց, իսկ նիստը նախագահող դատավորը քվերակության արդյունքները արձանագրել է, մինչդեռ պետք է ընդհատեր քվեարկությունը և նոր քվերակություն անցկացներ։

Այս ամենից զատ Ղազարյանը պնդում է՝ Ազգային ժողովն իրավունք չուներ կատարել փոփոխություն Սահմանադրության անցումային դրույթներում։

Բացի այդ, ըստ Ղազարյանի, դատական իշխանությանը վերաբերող փոփոխություններ կարող էին իրականցնել միայն հանրաքվեի միջոցով․

«Տվյալ դեպքում մենք գործ ունենք  հակասահմանադրական և հակաօրինական մի ողջ փաթեթի հետ, որի տուժողներից մեկն էլ ես եմ»։

Ղազարյանը նկատում է՝ ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, բայց դրա մասին խոսել է Վահե Գրիգորյանը, ով ՍԴ պատմության մեջ առաջին ոչ լեգիտիմ դատավորն է․

«Այսօր ՍԴ-ն իսկապես հայտնվել է ճգնաժամի մեջ»,-պնդում էՂազարյանը և հավելում ․

«Իմ ընկալմամբ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է»։