Մեր մրցակիցը կխաղա «Նեւթչիում»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Մակեդոնիայի հավաքականի առանցքային պաշտպաններից մեկը` Իգոր Միտրեսկին, ելույթները կշարունակի Ադրբեջանում: Փորձառու ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել Բաքվի «Նեւթչիի» հետ, ըստ որի նա տարեկան կստանա 250 հազար դոլար աշխատավարձ:
Հարկ է նշել, որ մակեդոնացի պաշտպանով հետաքրքրվում էին նաեւ Բուխարեստի «Դինամոն», ֆրանսիական «Նանտը», ավստրիական «Տիրոլը», սակայն նա ընտրել է ադրբեջանական տարբերակն այն բանի համար, որ «Նեւթչին» ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել:
Ի դեպ, Միտրեսկիին կարելի է դասել ֆուտբոլային «գնչուների» թվին, քանի որ արդեն հանդես է գալու թվով 8-րդ երկրում: Մինչ այդ նա մասնակցել էր Մակեդոնիայի, Իսրայելի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելգիայի, Ռուսաստանի եւ Բուլղարիայի ազգային առաջնություններում: