Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 96-րդն է

Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման հուլիս ամսվա աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ազգային ընտրանին 4 աստիճանով բարձրացել է եւ այժմ զբաղեցնում է 96-րդ հորիզոնականը:

Առաջին տեղը վստահորեն զբաղեցնում է աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Ապա հաջորդում են փոխչեմպիոն Հոլանդիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան:

Եվրո-2012-ում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցներից ամենաբարձր վարկանիշ ունի Ռուսաստանի ընտրանին, որը ընթանում է 17-րդ հորիզոնականում: Սլովակիան, Իռլանդիան եւ Մակեդոնիան նույնպես Հայաստանից առաջ են գտնվում, եւ միայն Անդորայի հավաքականն է, որ վարկանիշով զիջում է մեր հավաքականին:

1. Իսպանիա - 1883
2. Հոլանդիա - 1659
3. Բրազիլիա - 1536
4. Գերմանիա- 1464
5. Արգենտինա - 1289
6. Ուրուգվայ - 1152
7. Անգլիա - 1125
8. Պորտուգալիա - 1062
9. Եգիպտոս - 1053
10. Չիլի - 988
---------------------------
17. Ռուսաստան - 956
27. Սլովակիա - 829
36. Իռլանդիա - 734
66. Մակեդոնիա - 504
96. ՀԱՅԱՍՏԱՆ - 318
106. Ադրբեջան - 266
111. Վրաստան - 237
201. Անդորրա - 2