Բացել լրահոսը Փակել լրահոսը
161235913_1711081665731565_3451532508426955548_n
A A
Պաշտոնական

Կապանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
❗Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
⛔ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
? Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: