Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նրանք արդեն 12-ն են

Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն ամառային օլիմպիական պատանեկան առաջին խաղերին մասնակցելու իրավունք է շնորհել Հայաստանի եւս երեք մարզիկների: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Սինգապուր կմեկնեն նաեւ աթլետ Դիանա Խուբասերյանը, ով կմասնակցի միայն 100 մ վազքի մրցումներին, ջրացատկորդ Գևորգ Պապոյանը (3 մ ոստնակացատկ եւ 10 մ աշտարակացատկ) և թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սպրինտ):

Այսպիսով, ամառային օլիմպիական պատանեկան առաջին խաղերին Հայաստանից կմասնակցեն 12 մարզիկ-մարզուհիներ: Հնարավոր է, որ նրանց թիվը ավելանա, եթե ՄՕԿ-ը նոր ուղեգրեր հատկացնի ՀԱՕԿ-ին: