Բացել լրահոսը Փակել լրահոսը
161408852_1710859395753792_7114999832686243907_n
A A
Պաշտոնական

Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
⛔Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
?Կապանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր, իսկ Դիլիջանում՝ 150-200 մետր։
✅Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: