A
A
Սեւանում երկիշխանություն է
Աջակցիր «Ա1+»-ին«Սեւանա լիճ-2010» շախմատի միջազգային մրցաշարում երեք տուրից հետո հաստատվեց երկիշխանություն:
Մրցաշարի առաջատար, մեր գրոսմայստեր Արմեն Փաշիկյանն այս տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պավել Պոնկրատովի հետ եւ վաստակեց 2,5 միավոր: Նրան հասնելու հնարավորություն ունեին մեր շախմատիստներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովը, որոնք կես միավորով էին հետ մնում: Սակայն լավ առիթից օգտվեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հաղթելով Դավիթ Հարությունյանին` վաստակած միավորներով հավասարվեց առաջատարին:
4-րդ տուրում Արմեն Փաշիկյանը սեւերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Գոպալի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցն է պատանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը: