Հրանտ Մելքումյանն էլ պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Բենասկե քաղաքում շարունակվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարի առաջատար, Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը եւ զիջեց դիրքերը:
6-րդ տուրում նա հանդիպեց իր անմիջական մրցակիցներից մեկի` բրազիլացի Ալեքսանդր Ֆիերի հետ: Ավաղ, մեր շախմատիստը անվստահ անցկացրեց պարտիան եւ պարտություն կրեց:
Հրանտ Մելքումյանն այժմ 5 միավորով բաժանում է 8-28-րդ տեղերը: Նույնքան միավորներ ունի նաեւ բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Իսկ ահա Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրեասյանն այս տուորւմ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքներով եւ իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի իտալացի Աքսել Ռոմբալդոնիի հետ: Միայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կպահպանի լավ հնարավորություններ մրցանակային տեղ զբաղեցնելու համար: