Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Զախարովան՝ Ալիեւի՝ Հայաստանին «միջանցք պարտադրելու» հայտարարության մասին (տեսանյութ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնած  զորավարժությունները պլանային են և ռիսկեր չեն ստեղծում տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ  նա անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման ու նաեւ  Հայաստանին «միջանցք պարտադրելու» հայտարարություններին՝  ի պատասխան հայ լրագրողի հարցին։

«Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, թե՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դրա հիմնական խնդիրն է տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով իրականացնել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ակնկալում ենք, որ փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի մեդիատիրույթում»,- ասաց նա

Մանրամասները՝  տեսանյութում