Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mok 11.03.
A A
Սպորտ

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը կրկին վերընտրվեց

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Այդ մասին տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը։

67-ամյա գերմանացին նախագահի միակ թեկնածուն է եղել ՄՕԿ-ի թվով 137-րդ նստաշրջանում, որն անցկացվել է առցանց տարբերակով: Թոմաս Բախի օգտին քվեարկել են 93 հոգի։ Դեմ է եղել նստաշրջանի մեկ, ձեռնպահ՝ 4 հոգի։

Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013թ սեպտեմբերից։ Նա վերջին անգամ է ընտրվել այդ պաշտոնում և կոմիտեն կղեկավարի մինչև 2025 թվականի սեպտեմբերը։

ՄՕԿ-ի նախագահի նոր իրավասությունը վերընտրությունից հետո ուժի մեջ կմտնի Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո, որը տեղի կունենա այս տարվա հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։