Բացել լրահոսը Փակել լրահոսը
159287242_1707288006110931_8343520346946063068_o
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
? Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: