Բացել լրահոսը Փակել լրահոսը
1613641986_1613642010
A A
Պաշտոնական

Դադարեցնել գործադուլն ու վերականգնել դասապրոցեսը. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ծնողների հայտարարությունը

  Հաշվի առնելով փաստը, որ արդեն մեկ ամիս է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ նախաձեռնել են գործադուլ՝ խաթարելով մի ամբողջ կրթօջախի դասապրոցեսը և անտեսելով աշակերտների ճնշող մեծամասնության՝ կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև հանգամանքը, որ Աբովյանի թիվ 1 դպրոցը ավագ, այլ ոչ թե միջնակարգ դպրոց է, և դասապրոցեսի խաթարումը կամ երկար ժամանակով ընդհատումը կարող է լրջորեն վնասել, հատկապես, ավարտական դասարանի աշակերտների՝ առաջիկայում ԲՈՒՀ ընդունվելու գործընթացը, ուստի

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ 

ա) Գործադուլը կազմակերպած ուսուցիչներին  հարգել մեր երեխաների՝ իրենց սաների կրթություն ստանալու իրավունքը, դադարեցնել գործադուլն ու  դասադուլը և վերականգնել բնականոն դասապրոցեսը։

բ) ԿԳՄՍ  նախարարությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի բնականոն գործունեությունը և աշխատանքը վերականգնելու ուղղությամբ՝ ուղղված աշակերտների ՝ կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։

   Տեղեկացնում ենք նաև, որ մեր՝ ծնողներիս այս հայտարարությունն ուղղված է բացառապես մեր երեխաների կրթության իրավունքի պաշտպանությանը։ Անթույլատրելի ենք համարում նեղ անձնական, մասնագիտական և գերատեսչական ինչ-ինչ շահերից ելնելով կրթական հաստատությունը և աշակերտներին ներքաշել նման գործընթացներում՝ անտեսելով երեխաների՝  կրթություն ստանալու իրավունքը։ Մեզ համար, մեծ հաշվով, երկրորդական է, թե ով կղեկավարի դպրոցը։ Կրթական հաստատությունում գերագույն իրավունքը և նպատակը աշակերտների կրթության իրավունքն ու դրա իրացումն է, ուստի բոլոր կողմերին ևս մեկ անգամ կոչ ենք անում ու պահանջում  հարգել ձեր իսկ սաների իրավունքները, դադարեցնել գործադուլը և վերականգնել դպրոցի բնականոն դասապրոցեսը ( Կից ներկայացվում է Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ծնողների ստորագրությունները)։

 

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ծնողներ՝

Нет описания.

Нет описания.