Բացել լրահոսը Փակել լրահոսը
159422427_940133563394015_5537160511485878235_n
A A
Պաշտոնական

Խստացված ստուգայցեր՝ մայրաքաղաքը սպասարկող երթուղայիններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտում Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Խստացված ստուգայցի արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները ուղևորափոխադրման համակարգում արձանագրել են մի շարք խախտումներ։
Մասնավորապես՝ վարորդներն ու ուղևորները չեն կրել դիմակ, եղել են կուտակումներով երթուղայիններ, որոշ երթուղայիններում բացակայել են ախտահանիչ նյութերը։
Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կկիրառվեն տուժանքներ։
Տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։