Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարը Արմեն Փաշիկյանն է

Սպորտ

Անցած կիրակի Սեւանում մեկնարկեց շախմատի «Սեւանա լիճ-2010» անվանումը կրող միջազգային մրցաշարը:

Առաջին երկու տուրերից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է մեր գրոսմայստեր Արմեն Փաշիկյանը, որը երկու հաղթանակ է տարել: Նրանից կես միավորով հետ են մնում ռուսաստանցի Մաքսիմ Մատլյակովը եւ մեր շախմատիստներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Նշենք, որ մրցաշարն անցկցվում է 2006 թվականից: Այս տարի դրան մասնակցում են 10 գրոսմայստերներ, շրջանաձեւ մրցակարգով: