A
A
Մելքումյանը շարունակում է հաղթարշավը
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Հինգ տուրից հետո նա վաստակել է նույնքան միավոր եւ եւս 3 մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր Հրանտը կհանդիպի հենց իր անմիջական մրցակիցներից մեկի` բրազիլացի Ալեքսանդր Ֆիերի հետ:
Մեր մյուս երկու շախմատիստները` Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրեասյանը, իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 21-րդ եւ 25-րդ տեղերը: Նրանք հենց 5-րդ տուրում կրեցին իրենց անդրանիկ պարտությունը եւ զիջեցին դիրքերը:
Բրազիլահայ շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նույնքան միավորով ընթանում է 31-րդ հորիզոնականում: