Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futboli toms
A A
Պաշտոնական

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերը կանցկացվեն հանդիսականներով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և  Ռումինիայի ընտրանիների դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

COVID-19-ի սահմանափակումներից ելնելով, այդ հանդիպումներին առայժմ կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30 %-ի չափով երկրպագու:

Ի դեպ, ֆուտբոլասերները Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերն այսուհետ կարող եք ձեռք բերել նաև օնլայն տարբերակով։

2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իսլանդիա խաղը տեղի կունենա մարտի 28-ին, իսկ Հայաստան – Ռումինիա հանդիպումը՝ մարտի 31-ին։