Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին հաղթեցին

Սպորտ

Հայաստանի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը եւ Կարեն Մովսիսյանը նոր հաղթանակներ տոնեցին Իսպանիայի Բենասկե քաղաքում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարում:

2-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության մատնեց իսպանացի Դանիել Ռիբերային, իսկ Զավեն Անդրեասյանն ու Կարեն Մովսիսյանը սպիտակներով առավելության հասան համապատասխանաբար Ալեխանդրո Սանչեսի (Իսպանիա) եւ Կուենտին Բերտրանի (Ֆրանսիա) նկատմամբ:

Հարկ է նշել, որ երկու տուրից հետո երկուական միավոր են վաստակել 98 մասնակիցներ, սակայն կազմակերպիչների լրացուցիչ հաշվարկներով Հրանտ Մելքումյանն այժմ զբաղեցնում է 7-րդ, Զավեն Անդրեասյանը` 9-րդ, իսկ Կարեն Մովսիսյանը` 15-րդ տեղը:

Երրորդ տուրում մեր շախմատիստները կմրցեն համեմատաբար ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ, ուստի լավ հնարավորություններ ունեն ավելացնելու միավորների պաշարը: