Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այաքսը» ազատ արձակեց Մանուչարյանին

Սպորտ

Հոլանդական «Այաքսը» չեղյալ է համարել Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ կնքած պայմանագիրը եւ ազատ կարգավիճակ տվել նրան:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը, հայ ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել 2005 թ հուլիսի 1-ին, իսկ առաջին խաղն «Այաքսի» կազմում անցկացրել էր այդ տարվա սեպտեմբերի 18-ին: Սակայն չորս մրցաշրջանի ընթացքում Էդգար Մանուչարյանը թիմի հիմնական կազմում անցկացրել էր ընդամենը 13 խաղ եւ խփել 1 գոլ: Անցած մրցաշրջանում մեր հարձակվողը վարձավճարով հանդես էր եկել «Հարլեմ» եւ ԱԳՕՎՎ թիմերում:

Նշենք, որ Էդգար Մանուչարյանը «Այաքսի» հետ պայմանագիր էր կնքել մինչեւ 2011 թ հունիսի 30-ը, սակայն ակումբի ղեկավարությունը եւ ֆուտբոլիստը համաձայնության գալով, որոշեցին ժամանակից շուտ խզել հարաբերությունները: