Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Շիրակն» ու «Արարատ-Արեմնիա» մարտական ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի վերջին մրցավեճում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Գործող չեմպիոնը չնայած երկրորդ խաղակեսում երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ (աչքի ընկան Սանոգոն ու Օտուբաջոն), սակայն տանտերերը կարողացան վերականգնել հավասարությունը և մարտական ոչ-ոքի խաղալ՝ 2:2: Շիրակցիներից աչքի ընկավ Սիլուեն, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց արարատցի Մենեսեսը:

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 22 միավորով զբաղեցնում է նույն 5-րդ տեղը, իսկ «Շիրակը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ՝ 18-րդ տուրի խաղերը կկայանան մարտի 16-18-ը: