Բացել լրահոսը Փակել լրահոսը
158386870_2892417720999338_4496844546366299530_n
A A
Պաշտոնական

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններ:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարին ներկայացրել են բժշկական կենտրոնների նյութատեխնիկական հագեցվածությունը Քննարկվել են նեղ մասնագետների ներգրավման, նաև մասնագետների փոխանակման հարցերը:
 
Նախարարն անդրադարձել է COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին: Ի դեպ, Կապանի բժշկական կենտրոնը հանրապետությունում գործող COVID կենտրոններից մեկն է, որն այսօր էլ աշխատում է ամբողջ ծավալով ու պատրաստ է համավարակի նոր ալիքին: