Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես էր մետրոյի կայարանապետ Արմինեն փրկել ուղևորին (տեսանյութ)

Մարտի 7-ին  գործարկման  40-ամյակը տոնող մետրոյում արդեն 29 տարի է  աշխատում է Մուշեղ Բարսեղյանը։ Երկարամյա աշխատանքը նույն վայրում նրան չի հոգնեցրել, ասում է՝ երբ սիրում ես աշխատանքդ, հոգնությունը թեթև է անցնում։ Երբ դրան էլ գումարվում է սերը մետրոյի հանդեպ, տարիները չեն ծանրանում։

Մուշեղ Բարսեղյանն այստեղ տեղափոխվել է Երկաթգծի՝ Անդրկովկասյան երկաթուղու բաժանմունքից․

«1992 թվականին տեղափոխվելով Երեւանի մետրոպոլիտեն՝ աշխատել եմ ամենացածր պաշտոնից: Աշխատել եմ 10 տարի Գարեգին Նժդեհ – Շենգավիթ ուղեհատվածում` որպես էլեկտրոմեխանիկ։ 2007 թվականից մինչ օրս աշխատում եմ Մետրոպոլիտենի անվտանգության գլխավոր վերահսկիչ»։

Աշխատանքի դժվարությունները տպավորվել են Մուշեղ Բարսեղյանի հիշողության մեջ։ Եղել են պահեր, երբ շատ ջանքեր է գործադրել՝ մինչև խնդիրները լուծելը, և հիմա էլ, երբ երիտասարդներին է փոխանցում իր փորձը, հաճախ հիշում է հենց այդ դեպքերը:

Մետրոպոլիտենում աշխատանքը հաճախ փոխանցվում է սերնդեսերունդ․ աշխատակիցներ կան, որոնց ծնողները, պապերն են աշխատել մետրոյում։ Մուշեղ Բարսեղյանի որդին էլ արդեն երկար ժամանակ է՝ մետրոյում է աշխատում:

Բաղրամյան կայարանի կայարանապետ Արմինե Քիլոյանի ընտանիքից, սակայն, մետրոպոլիտենում ոչ ոք չի աշխատել։ Սերն ուրիշ արմատներ ունի․

«Մանկությունից շատ սիրել եմ մետրոպոլիտենն ու երթեւ եկել եմ ամեն հնարավորության դեպքում, բայց երբեք չեմ պատկերացրել, որ ես կարող եմ լինել այստեղի աշխատակից»։

Արմինեն սովորել էր մետրոյի փորձառու աշխատակիցներից, այժմ արդեն ինքն է երիտասարդներին կրթում, անգամ հուշում, որ նրանք մետրոյում ավելի մեծ հեռանկարներ ունեն։

Երբեմն էլ կարիք է լինում մարդկանց անվտանգությունն ապահովել հենց սեփական ձեռքերով:

Մանրամասները՝ տեսանյութում։