Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այսուհետ երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունն է Նիկոլ Փաշինյան․ Արա Սաղաթելյան (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանից դուրս գալուց հետո Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում իր հանդեպ հարուցված քրեական գործը քաղաքական որակեց․

«Այս ամբողջ գործըթացը կամակերպված, նպատակաուղղված է երկրի իշխանության, Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Սաղաթելյանի խոսքով՝ իրեն կալանավորել են ինչ-որ մեծ ցանցի ղեկավար լինելու մեղադրանքով, բայց մոռացել են շփումների վրա արգելանք դնել․

«Իրենց ուրախությունը երևի անցավ, երկու օր անց արգելանք դրվեց»։

Սաղաթելյանը հայտնեց՝ այսուհետ դադարեցնելու է մանկավարժական գործունեությունը․

«Այսուհետ երկրում դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունն է Նիկոլ Փաշինյան, զբաղվելու եմ  մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»։

Սաղաթելյանը պնդում է՝ ԱԱԾ-ն աննախադեպ քաղաքական ճնշման տակ է եղել․

«Ինձ տանում էին ԱԱԾ-ի երրորդ հարկով՝ կզած վիճակում, ձեռքերս մեջքիս հետևում, ո՞ւր էի փախնեու ես ԱԱԾ-ի երրորդ հարկից»։

Սաղաթելյանը հայտարարեց Գագիկ Սողոմոնյան ֆեյքին կյանքում չորս անգամ է կարդացել․

«Դատարանում ես իմացա, որ այդ ֆեյքը ստեղծվել է 2018 թվականի հունիսին, ես Վիպիեն եմ գրվել պատերազմից առաջ, իմ քարտով։ Կարողա Գագիկ Սողոմոնյանը իրանցից մեկն է»։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Արա Սաղաթելյանին, Կարեն Բեքարյանին, Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին ու միջնորդել դատարանին կալանավորել նրանց: