Հայաստանի ըմբիշները նոր հավաք են անցկացնում «Օլիմպավանում»
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականները «Օլիմպավանում» սկսել են իրենց վերջին ուսումնամարզական հավաքը՝ վարկանիշային մրցաշարից առաջ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Եվրոպական երկրների վարկանիշային մրցաշարը կկայանա մարտի 18-21-ը, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվեն երկուական ուղեգիր, այսինքն՝ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ձեռք կբերեբ միայն եզրափակիչ մտած ըմբիշները։
Վարկանիշային վերջին մրցաշարը նախատեսված է մայիսի 6-9-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Դրանք կարող են մասնակցել աշխարհիբոլոր երկների ըմբիշները։ Այդտեղ օլիմպիական ուղեգիր կնվաճեն դարձյալ եզրափակիչ հասած ըմբիշները։
Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն (77 կգ քաշային կարգ) ու Արթուր Ալեքսանյանն (97 կգ) արդեն նվաճել են Տոկիոյի խաղերի ուղեգրեր։