Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական պատվերը կա, և ինչ ցուցմունք էլ տաս, միևնույն է, պատվերը պետք է կատարվի. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը և հավելեց, որ որևէ հարցի չի պատասխանել, որևէ ցուցմունք չի տվել։

Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե գործ ունեն «պրիմիտիվ» քաղաքական հետապնդման հետ․

«Գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարութունները իբրև Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի մի փորձի հետ, որը պարզ է՝ պատվեր է»։

Վարդևանյանը նշեց՝ խոսքերից մեկը վերաբերում էր Մանուկյանի հայտարարած «Պլան Ա», «Պլան Բ»-ին, որի իրացումը, փաստաբանի խոսքով, չենք տեսել։

Պատգամավորներին հանրային պարսավանքի ենթարկելու կոչը, Վարդևանյանի խոսքով, պետք է դիտարկել 2018 ապրիլ-մայիսյան իրադարձությունների հետ ուղիղ կապի մեջ․

«Եթե մեր Քննչական կոմիտեն թույլատրելի է համարել սև լենտեր փակցնելը, դագաղներ տանելը ՀՀԿ պատգամավորների մոտ, ապա Վազգենն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ նվազ է, որովհետև խոսք է գնում հանրային պարսավանքի մասին, խոսքը քաղաքական հայտարարությունների մասին է և խոսել Քրեական օրենսգրքի հետ առնչության մասին, աբսուրդ է»։

Մանուկյանի փաստաբանը նաև հավելեց, որ բողոքարկելու է խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, այն է՝ ստորագրությամբ չհեռանալը․

«Պետկերացրեք՝ ինչ խափանման միջոց պետք է կիրառվի, որը ունենա հիմք Վազգեն Մանուկյանի նկատմամբ, այսինքն՝ քրեական գործը հարուցել են, պատվերը կատարել են, խափանման միջոցն ի՞նչ առնչություն ունի»։

Վարդևանյանը պնդեց՝ ցուցմունք տալու անհրաժեշտություն չկար, որովհետև խոսքը քաղաքական հետապնդման մասին է։

Վարդևանյանը հորդորեց Վազգեն Մանուկյանի ցանկացած հայտարարություն համադրել 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության հետ, թե կամ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։

Վարդևանյանն ընդգծեց՝ այս հայտարարության առնչությամբ որևէ քրեական գործ հարուցված չէ։