Բացել լրահոսը Փակել լրահոսը
156620180_1702174246622307_3820480662291715178_o
A A
Պաշտոնական

Գավառի տարածաշրջանում‚ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 20-40 կիլոմետրին բուք է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Սևանի, Բերդի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գավառի տարածաշրջանում‚ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 20-40 կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: