Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Սերժ Սարգսյանը մեդալներ հանձնեց շախմատի առաջնությունների մրցանակակիրներին (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի ունեցավ շախմատի Հայաստանի 2021թ առաջնությունների մասնակիցների մրցանակաբաշխությունը:

Տղամարդկանց առաջնության ոսկե մեդալը հանձնվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանին: Արծաթե մդալին արժանացավ Արման Փաշիկյանը, բրոնզե մեդալին՝ անցած տարվա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց մրցաշարի ոսկե մեդալը բաժին հասավ Սուսաննա Գաբոյանին: Արծաթե մեդալը ստացավ Մարիամ Մկրտչյանը, բրոնզե՝ նախորդ առաջնության հաղթող Մարիա Գևորգյանը: Առաջնությունների բոլոր մասնակիցները ստացան դրամական պարգևներ:

Արագ շախմատի առաջնության հաղթող Հրայր Սիմոնյանը, մեդալակակիրները, մինչև 10-րդ տեղը գրաված շախմատիսըները, ամենակրտսեր և տարեց մասնակիցները, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին, նույնպես խրախուսվեցին դրամական պարգևներով:

 

Մեդալները և դրամական պարգևներն իրենց տերերին հանձնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: