A
A
Կա գեոպոլիտիկ պայքար, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը տապալվելու է․ Շանթ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը գտնում է, որ հայ ժողովուրդը չի կարող տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ որ նա չի հասցնի պաշտոնավարել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ասում է՝ ընտրությունները կլինեն առանց Ն․Փաշինյանի։
Շ․Հարությունյանի խոսքերով՝ կա գեոպոլիտիկ պայքար, որի արդյունքում Ն․Փաշինյանը կտապալվի․ դա, նրա ներկայացմամբ, ռուս-թուրքական կոնֆլիկտն է։
«Հիմա ռուսները դա 16-17 կուսակցությունների ձեռքով կանեն, թե բանակի կամ ԱԱԾ-ի ձեռքով, էական չէ։ Բայց ոչ այս փուլում։ Դա կանեն այն փուլում, երբ այլևս հնարավոր չի լինի ձգել Լենին-Քեմալ պլատֆորմի ստորագրումը։ Ն․Փաշինյանին կտապալեն, որ դա ձգեն։ Իսկ թե դրա համար 1 ամիս կամ 10 օր է անհրաժեշտ, չեմ կարող ասել»,- ասում է Շ․Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում