Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եղբա՛յր, բան եք ասել, ապացուցեք․Մարուքյանը՝ Կառավարությանը (տեսանյութ)

ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից ապացույցներ պահանջեց մարտի 1-ի հանրահավաքին արած այն հայտարարության վերաբերյալ, թե ԳՇ ղեկավար Օնիկ Գասպարյանը հայտնի հայտարարությունը արել է Սերժ Սարգսյանի հրամանով։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը հավելյալ պարզաբանման կարիք չունի, եթե անհրաժեշտություն լինի, դրան կանդրադառնան։

Մարուքյանն արձագանքեց․

«Անհրաժեշտություն կա, եղբա՛յր, բան եք ասել ապացուցեք, որ ապացուցեք, շատերի մոտ կարող ա դիրքորոշում փոխվի,  եթե անհիմն, առանց փաստական հենքի է, այստեղ արձանագրենք և մեր անելիքը իմանանք»։

Մարուքյանի այս դիտարկումներին ի պատասխան՝ Ավինյանը ԼՀԿ ղեկավարին հորդորեց ծանոթանալ Հանրապետականների հայտարարություններին։