Բացել լրահոսը Փակել լրահոսը
արման բաբաջանյան
A A
Քաղաքականություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՀՀ նախագահին կոչ է անում հետքայլ չանել

Հայտարարություն
 
ԳՇ պետի ազատման հրամանի վերաբերյալ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունից այսօր որոշ իրադարձություններից հետո բարձրացված աղմուկը վկայում են ընդդեմ ՀՀ պետականության, օրինականության և իրավիճակից դուրս գալու բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծում գտնելու համակարգված գործողությունների մասին։
 
Օգտվելով սահմանադրության անկատարությունից և երկրի մայր օրենքը ենթարկելով կամայական, խիստ կողմնակալ վերլուծությունների որոշ շրջանակներ փորձում են ճնշում գործադրել պետական ինստիտուտների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի վրա և արգելակել լարված իրավիճակի սահմանադրական և անցնցում հանգուցալուծումը։
 
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է նման փորձերը եւ կոչ է անում պետության գլուխ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հավատարիմ մնալ ՀՀ պետական կարգի ու սահմանադրականության գերակայության սկզբունքներին, շարունակել գործել բացառապես՝ հանուն Հայաստանի Հանրապետության կայունության և ժողովրդավարական գործընթացների անշրջելիության։
 
«Հանուն Հանրապետության» կուսակցության Ղեկավար մարմին

 

Ի դեպ, այսօր     [email protected]ից  նամակ էր ուղարկվել  «Հանուն Հանրապետություն» կուսակցության եւ Արման Բաբաջանյանի անունից։ 

Այն հորդոր էր նախագահին՝ կոշտ ձեւակերպումներով։

Ավելի ուշ «Հանուն Հանրապետության» կուսակցությունից հայտնեցին, որ հայտարարությունն իրենք չեն տարածել