Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում քննարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների հարցը (տեսանյութ)

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը մշակման փուլում է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը մշակման փուլում է: Զուգահեռ սկսվել են հանրային քննարկումները: Այսօր ԱԺ կազմակերպված խորհրդարանական լսումների նպատակն էր լսել հանրության տարբեր շերտերի կարծիքներն ու առաջարկությունները: Այսօր խորհրդրանականները բաց նամակ են ստացել ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսներից և աշխատակիցներից: Օրինագծի համահեղինակներն ասում են՝ նրանց մտահոգություններ ու կարծիքները եւս հաշվի կառնեն: Հիշեցնեմ, որ օրինագծի համահեղինակներն են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը, «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը և «Միասնական հայրենք» խմբակցության անդամ Գագիկ Բաղունցը: Հեղինակները եւս մեկ անգամ ներկայացրել են իրենց հիմնավորումները: Արցախի հանրային հեռուստաընկերություն