Բացել լրահոսը Փակել լրահոսը
արմեն սարգսյան վազգեն մանուկյան
A A
Պաշտոնական

«Հայրենիքի փրկության շարժման» ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» հայտարարությունը․

«Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը:
 
Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը:
 
Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ»: