Արցախի գլխավոր դատախազությունը ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի գլխավոր դատախազության կողմից՝ ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փոխարինողի կողմից ուղարկված ուսումնասիրության արդյունքների, քրեական գործ է հարուցվել՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բնակչությանը տարհանելու պարտականությունը՝ սահմանված քաղաքացիական պաշտպանության մասին օրենքով, ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: