Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել խորհրդարանի ցրման գործընթացին. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահասատատեց իրենց դիրքորոշումը՝ ցանկացած գնով պատրաստ են համաձայնել Խորհրդարանի ցրմանը։

Ինչ վերաբերում է իրենց առաջարկած պայմանին, թե իշխանությունը պետք է հետ վերցնի ԳՇ պետի ազատման դիմումը և Տիրան Խաչատրյանին վերականգնի իր պաշտոնում, այդ դեպքում պատրաստ են առանց վարչապետի թեկնածու առաջադրելու գնալ արտահերթ ընտրությունների, Սիմոնյանն արձագանքեց․

«Ես անձամբ մեկը մյուսին կապել չեմ ուզում, որովհետև ԳՇ պետին և 40 բարձրաստիճան սպայական անձնակազմի գործից հանելու հետ կապված գործընթացը մեր պետականության հիմքերը խարխլող գործընթաց է, և եթե վարչապետը շարունակի այդ մոտեցումը, և այդ անձինք դուրս գան աշխատանքից, մեր բանակը կգլխատվի, սա թույլ տալ չի կարելի։ Հուսով եմ՝ նախագահն էլ կդմի ՍԴ»։

Սիմոնյանն ասաց՝ ինչ վերաբերում է խորհրդարանի ցրմանը, ասում են՝ չեն առաջադրի թեկնածու, պատրաստ են ամեն կերպ նպաստել խորհրդարանի ցրման գործընթացին։