A
A
Տրամաբանական արդյունքներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցն» ու «Ուլիսը» անհաջող հանդես եկան Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում եւ ժամանակից շուտ դուրս մնացին մրցաշարից:
Անցած տարվա բրոնզե մեդալակիր «Ուլիսը» պատասխան խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց Իսրայելի «Բնեյ Յեհուդային», իսկ «Բանանցը» սեփական հարկի տակ նույն հաշվով պարտվեց Կիպրոսի «Անորտոսիսին»: Քանի որ մեր թիմերն առաջին հանդիպումներում նույնպես հաղթանակ չէին տարել (ուլիսցիներն ոչ-ոքի էին խաղացել` 0:0, իսկ «Բանանցը» զիջել էր 0:3 հաշվով), ուստի դուրս մնացին պայքարից:
Այս արդյունքները տրամաբանական են, որովհետեւ ներկայումս մեր ակումբային ֆուտբոլի մակարդակը ցածր է եւ Իսրայելի, եւ Կիպրոսի ակումբային ֆուտբոլի մակարդակներից: