Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պետք է մնանք այս հրապարակում մինչեւ վերջ․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

 Ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությունով չենք բավարարվելու, դու պետք է հեռանաս և վերջ:

Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ այսօր երթ չանելու պատճառն այն է, որ չեն ուզում տրվել սադրանքների, քանի որ միայն պինդ, ամուր, հետևողական քայլերով կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

«Այսօր դուք ապացուցեցիք, որ մենք գնալով ավելանում ենք, այսօր այս հրապարակ մարդիկ եկել են իրենց կամքով, որևէ մեկին չի պարտադրվել: Մենք շարունակում ենք, Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, մեր տունն է, մեր խրամատն է, եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք միայն այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք: Գիշերել այս հրապարակում, ամուր պահել այս հրապարակը, այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ»,– ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, որ չերեքշաբթի օրը ԱԺ-ում պետք է անցկացվի Կառավարության հետ հարցուպատասխան և նույն օրը՝ չորեքշաբթի, ժամը 16:00-ին հրավիրում են հանրահավաք, որպեսզի իրենց ձայնը հասցնեն խորհրդարանին: «Վաղը շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները»։