Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից․

Ինչպես և խոստացել էինք, այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին։ Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ տեսանյութում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Ի դեպ, նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը։